Հայաստանի մարդասիրական օգնությունը կբաժանվի Սիրիայի մի շարք քաղաքների բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը, Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, Ռուսաստանի աջակցությամբ արդեն երկրորդ անգամ է, որ  մարդասիրական օգնությունն է ուղարկում Սիրիա:

Փետրվարի 14-ին սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով բեռնված ինքնաթիռը Սիրիա է մեկնել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից և վայրէջք կատարել Սիրիայի Լաթաքիա քաղաքի օդանավակայանում: Մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը ուղեկցում են ՀՀ պաշտպանության, սփյուռքի և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները:

Հալեպում ՀՀ փոխհյուպատոս Արմեն Գևորգյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց, որ 18, 5 տոննա օգնությունը, հիմնականում՝ սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր, նախատեսված են ինչպես հայկական համայնքի անդամների համար, այնպես էլ՝ Սիրիայի ժողովրդի:

«Օգնության մոտ 50 տոկոսը կուղարկվի Հալեպ, իսկ մյուս մասը՝ Լաթաքիա, Դամասկոս, Քեսաբ և Տարտոս քաղաքներ: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս մարդասիրական օգնությունը կբաժանվի Սիրիայի հայկական համայնքային և հոգևոր կառույցների օգնությամբ,-նշեց Արմեն Գևորգյանն ու հավելեց, որ նման քայլը շատ կարևոր է երկու երկրների հարաբերություններում,- Նախորդ անգամների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների նման վերաբերմունքը բարձր գնահատանքի է արժանանում Սիրիայի պետության կողմից: Շատ է կարևորվում, որ այս ծանր պահին Հայաստանը Սիրիայի ժողովրդի կողքին է»:

Նշենք նաև, որ վաղն արդեն Սիրիա կուղևորվի մարդասիրական օգնությամբ բեռնված երկրորդ ինքնաթիռը:

Խոսելով Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում, տիրող իրավիճակի մասին՝ փոխհյուպատոսն ասաց, որ ավելի լավ է, քան 3 ամիս առաջ. «Անվտանգության առումով իրավիճակը համեմատարաբր լավ է, միայն տնտեսական պայմաններ են մտահոգիչ, էլեկրաէներգիայի, ջրի, գազի խնդիր դեռ կա»:

%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a12 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a16 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a15 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a14

 

Scroll Up