Ֆրանսիայում տեղի է ունեցել Սփյուռքի նախարարության պարգևի հանձնման արարողություն

Ֆրանսիայի Գրենոբլի և Դոֆինեի հայ մշակույթի տունը 2015 թվականին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխությանը և 2016 թվականի հոկտեմբերին կայացած միջոցառման ժամանակ արժանացել «Լավագույն հայկական համայնք» 2–րդ կարգի մրցանակի:
Այս առիթով 2017 թվականի հունվարի 24-ին Մշակույթի տանը տեղի է ունեցել պարգևի հանձնման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Գրենոբլի քաղաքապետ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրիկ Պիոլը, փոխքաղաքպետ Բերնար Մակրեն, Ռոն Ալպի շրջանային խորհրդի ներկայացուցիչ Նատալի Բերանժեն, սենատորներ, ԱԺ պատգամավորներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Պարգևի հանձնման առիթով ցուցադրվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական տեսաուղերձը և Մշակույթի տան 34-ամյա գործունեության վերաբերյալ ֆիլմը:
Ներկայացվել են Գրենոբլ և Սևան քաղաքների միջև համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները: Միջոցառոման վերջում մշակույթի տան հովանու տակ գործող մեկօրյա դպրոցի և «Երևան» պարախմբի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ: