Տո´ւն վերադարձիր, հա´յ զինվոր. գրում են Էստոնիայում ապրող հայ փոքրիկները
«Հայոցհաղթանակածբանակի կազմավորման 25-ամյակիառիթով Էստոնիայի Տալլին և Տարտու քաղաքների«Մաշտոց» հայկականկիրակնօրյադպրոցիսաները, «Երազանք» երաժշտական խումբը, «Նամակհայզինվորին»խորագրիշրջանակներում,իրենց բարեմաղթանքներնու երաժշտականողջույնն են հղել հայզինվորին:
Խոնարհվում ենք մեր զինվորի առաջ՝ մեր անհոգ առօրյան ապահովելու, մեր Հայրենիքը պաշտպանելու և պահպանելու համար: Խոստանում ենք՝ հայրենիքից հեռու գտնվելով էլ սովորել մեր լեզուն, հաստատուն պահել ու լուսաբանել մեր մշակույթն ու ավանդույթները: ՎԵՐԱԴԱՐՁԻ՜Ր ՏՈՒՆ, ՀԱ’Յ ԶԻՆՎՈՐ»,-«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ գրում է Տալլին քաղաքի «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ջաննա Շահբազյանը: