Նամակ հայ զինվորին. Իսպանիայի Վալենսիա քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցի սաներ
Հայոց հաղթանակած բանակի 25-ամյակի առթիվ Իսպանիայի Վալենսիա քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները «Նամակ հայ զինվորին» խորագրի շրջանակներում իրենց բարեմաղթանքներն են հղել հայ զինվորին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին փոխանցում են Վալենսիայի (Իսպանիա) «Արարատ» հայկական միությունից՝ 6-15 տարեկան երեխաները բարի ծառայություն են մաղթել մեր հայրենի սահմանները պաշտպանող զինվորներին, բարի վերադարձ դեպի տուն և խաղաղություն Հայոց աշխարհին: Աշակերտները մեծագույն խանդավառությամբ են ընդունել այն, որ նամակները պիտի հասնեն դիրքեր, զինվորները պիտի կարդան դրանք ու ոգևորվեն:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում հայկական կիրակնօրյա դպրոցի սաների նամակները հայ զինվորին: