Հա´յ զինվոր, հիշիր, որ դու մենակ չես
Հայոց բանակի 25-ամյակի առիթով ներկայացնում ենք Բավարիայի հայկական հայրենակցական միության դպրոցի սան Սամվել Անսրլյանի նամակը հայ զինվորին. «Սիրելի´ հայ զինվոր, ես երախտապարտ եմ, որ դու ծառայում ես հայոց բանակում և պաշտպանում ես իմ ու քո հայրենիքը: Ես դեռ փոքր եմ ծառայելու համար ,բայց երբ մեծանամ հույս ունեմ, որ ես էլ օգտակար կլինեմ մեր հայրենիքին: Ես գիտեմ, որ հայ մարդը միշտ քաջ է ու խիզախ: Դեռ Հայկ նահապետի ժամանակներից էլ հայը միշտ պաշտպան է կանգնում իր ազգին և զինաթափ անում թշնամուն: Հա´յ զինվոր, հիշիր, որ դու մենակ չես, քո կողքին է համայն աշխարհի հայությունը: Խաղաղ երկինք եմ մաղթում քե´զ, իմ ավագ եղբայր, և բարի ծառայություն:
Շնորհավոր տոնդ հայ զիինվոր»:
Կից ներկայացնում ենք նաև դպրոցի սան Սարգիս Առաքելյանի նամակը.