Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին լուծումներ տալու համար ստեղծվել են աշխատանքային խմբեր

2016 թվականին ՀՀ սփյուռքի նախարարությունը շարունակել է Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայերի ինտեգրումը` կեցության, կրթության, առողջապահության, աշխատանքի տեղավորման և այլ հարցերի լուծման միջոցով: Մշակվել և կատարելագործվել են համագործակցության մեխանիզմները` գործում է միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբը, արագ արձագանքման խումբը և թեժ գիծը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ հիմնախնդիրներին լուծումներ տալու համար ստեղծվել են աշխատանքի տեղավորման, կրթական, առուղջապահական, բնակարանների հիմնախնդիրներով զբաղվող 4 աշխատանքային խմբեր` նախարարության, ՄԱԿ-ի փախստականների երևանյան գրասենյակի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Իրականացվել են տասնյակ ձեռնարկներ, հանդիպումներ, քննարկումներ, ապահովվել է հետադարձ կապ, մասնավորապես.

  • ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել են «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած 5 բարեգործական ցուցահանդես-տոնավաճառներ:
  • Կազմակերպվել է շուրջ 200 սիրիահայ երեխաների ամառային հագիստը Հայաստանի տարբեր ճամբարներում:
  • Սիրիահայ գործարարները մասնակցել են տարբեր ցուցահանդեսների, նրանց համար կազմակերպվել են բիզնես դասընթացներ, հանդիպում ՀՀ վարչապետի հետ:
  • ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության համաֆինանսավորմամբ փոխհատուցվել է ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 436 սիրիահայ ուսանողների 2016-2017 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձավճարների 70 տոկոսը:
  • Տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատես­չական հանձնաժողովի 8 նիստ, ուր քննարկվել և լուծումներ են ստացել ավելի քան 30 հարցեր:
  • ՀՀ Նախագահի հանձնարարությամբ 30տ. բեռ 2 ռուսական օդանավով տեղափոխվել է Սիրիա:
  • Բարերարների օժանդակությամբ աջակցություն է ցուցաբերվում Հալեպի որբանոցին և ծերանոցին:
  • Շարունակվել են (հատկապես ԱՄՆ-ում) դրամահավաքները և դրանք ուղղվել են Սիրիայի դպրոցների գործունեության ապահովմանը, ինչպես նաև Հայաստանում 600-ից ավելի մարդկանց բնակվարձի հատուցմանը:
Scroll Up