«Հայաստանը միշտ ներկա պիտի լինի համայնքում». Սփյուռքի նախարար

Հունվարի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ավստրալահայ հասարակական ու մշակութային գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմական խորհրդի փոխնախագահ, Փոքրամասնության գործերի պետական հանձնաժողովի ատենապետ, Խտրականության դեմ խորհրդի նախագահ Ստեփան Գրքաշարյանին:

Ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարը շնորհավորեց նրան անցած տոների առթիվ, կարևորեց նրա ազգանվեր բազմամյա գործունեությունը՝ ի նպաստ օտար ափերում հայ ինքնության պահպանման: Նա մասնավորապես նշեց. «Ավստրալիայի հայկական բոլոր ակտիվ կազմակերպությունները պետք է հավաքվեն և համահայկական առաջնահերթությունների՝ Ղարաբաղի հիմնահարցի, Հայաստանի անվտանգության, Ցեղասպանության ճանաչման և դատապարտման, սիրիահայերի ինտեգրման վերաբերյալ միասնական որոշումներ կայացնեն: Եթե սփյուռքի բոլոր համայնքներում կարողանանք համախմբվել այդ հարցերի լուծման շուրջ, կարող ենք ստեղծել համահայկական խորհուրդ, որը կապահովի Սփյուռքի մասնակցությունը համահայկական խնդիրների լուծմանը: Ավելի կամրանա կապը Հայաստանի և Սփյուռքի միջև: Հայաստանը միշտ համայնքում ներկա պիտի լինի»:

Ստեփան Գրքաշարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հանգամանալից զրույցի համար:

Քննարկվեցին համագործակցության շրջանակները, նախանշվեցին աշխատանքային և կազմակերպական մի շարք հարցեր:

Scroll Up