ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը Հայաստանի գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար հանդես եկավ դասախոսությամբ
Նոյեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը Հայաստանի պետական գյուղատնտեսական քոլեջի հրավերով «Հայոց Մեծ եղեռնը և Սարոյանը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ քոլեջի ուսանողների և աշխատակազմի համար: Այս դասախոսությունը քոլեջի կողմից «Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» կազմակերպված՝ արևմտահայ անվանի հասարակական, հոգևոր և մշակութային գործիչներին նվիրված հուշ-երեկոների շարքից էր:
Ունկնդիրներին ներկայացվեց 1894-1896թթ ջարդերի արդյունքում Ֆրեզնո բնակության տեղափոխված Արմենակ և Թագուհի Սարոյանների ընտանիքի հետագա ճակատագիրը, նրանց չորրորդ զավակի՝ Վիլիամի կյանքը: Ներկայացվեց անվանի գրողի մեծ վաստակը, նրա տեղն ու դերը հայ և համաշխարհային գրականության մեջ:
Միջոցառման ավարտին Հայաստանի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Ռ. Թովմասյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը հրավերն ընդունելու և հետաքրքիր դասախոսության համար: