Հայկական ժողովրդական պարերը Սիցիլիայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/11/1420520_487484938016965_489977849_n.jpg)
2013 թվականի միջազգային մի շարք փառատոներ Կրասնոդարի «Նարեկ» կրթամշակութային կենտրոնի սաների համար հանդիսացան շրջադարձային ու նշանակալի:
Վերջերս հայկական դուդուկն ու զուռնան հնչեցին հեռավոր Իտալիայի գեղահրաշ Սիցիլիա կղզում: Հայկական ժողովրդական նազանի պարերը համույթի մենապարուհի Աննա Մոսինյանի կատարմամբ մեծ հաճույք պարգևեցին հանդիսատեսին և գնահատող հանձնաժողովին: Ամեն անգամ բեմահարթակից հեռանալով՝ Աննան արժանանում էր բուռն ծափահարությունների: Այս անգամ, բացի պարից և երգից, փառատոնի ծրագրին համապատասխան, «Նարեկ» կենտրոնը ներկայացրեց Նաիրա Հարությունյանի դիզայներական հավաքածուն՝ 1920-30թթ.. «Coco Chanel»-ի մոտիվներով: Միջազգային բոլոր փառատոներից «Նարեկ» համույթի սաները վերադառնում են հրաշալի արդյունքներով, գավաթներով ու պատվոգրերով՝ բարձր պահելով աշխարհասփյուռ հայերի ոգին:
Ամալյա Մոսինյան, Կրասնոդար