Հայկական ժողովրդական պարերը Սիցիլիայում

2013 թվականի միջազգային մի շարք փառատոներ Կրասնոդարի «Նարեկ» կրթամշակութային կենտրոնի սաների  համար հանդիսացան  շրջադարձային  ու նշանակալի:

 Վերջերս  հայկական դուդուկն ու զուռնան հնչեցին  հեռավոր  Իտալիայի գեղահրաշ Սիցիլիա կղզում: Հայկական ժողովրդական նազանի պարերը  համույթի մենապարուհի Աննա Մոսինյանի  կատարմամբ մեծ հաճույք պարգևեցին հանդիսատեսին և գնահատող հանձնաժողովին: Ամեն անգամ բեմահարթակից հեռանալով՝  Աննան արժանանում էր բուռն ծափահարությունների: Այս անգամ, բացի պարից և երգից, փառատոնի  ծրագրին համապատասխան, «Նարեկ» կենտրոնը ներկայացրեց Նաիրա Հարությունյանի դիզայներական հավաքածուն՝ 1920-30թթ.. «Coco Chanel»-ի մոտիվներով: Միջազգային բոլոր փառատոներից «Նարեկ» համույթի սաները վերադառնում են հրաշալի արդյունքներով, գավաթներով ու պատվոգրերով՝ բարձր պահելով աշխարհասփյուռ հայերի ոգին:

Ամալյա Մոսինյան, Կրասնոդար

913269_487484924683633_281707114_n 1057006_487484934683632_1528984457_n 1379172_487484928016966_1472301094_n 1388622_487484931350299_1491998368_n 1420520_487484938016965_489977849_n

Scroll Up