Հաագա քաղաքի «Աբովյան» մշակութային միությունը միացել է «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը

Նիդերլանդների Հաագա քաղաքի «Աբովյան» մշակութային միությունը (ղեկավար՝ Մաթո Հախվերդյան) միացել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, որի նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի և նրա ժողովրդի տնտեսական, սոցիալական բարելավման գործին և բարեկեցությանը:

«Աբովյան» մշակութային միությունը, որը հիմնադրվել է 1984 թվականին, ստեղծման առաջին իսկ օրերից լծվել է հայապահպանության գործին, որպեսզի օտար ափերում պահպանվի հայ մշակույթը, հայոց լեզուն և հայկական ավանդույթները: Միությունը Հաագայում հանդիսանում է հանդիպման վայր ո´չ միայն հայերի, այլ նաև հայ ժողովրդի օտարազգի բարեկամների համար՝ դառնալով կամուրջ հայության և հոլանդական հասարակայնության միջև: Բացի երեխաների և մեծահասակների համար հայոց լեզվի, երգի ու պարի դասերից, «Աբովյան» միությունը կազմակերպում է թեմատիկ օրեր և դասախոսություններ մշակութային և հասարակական թեմաներով, նշում է հայոց ավանդական տոները և կարևոր հոբելյանները:

Scroll Up