«Սկսել նորից». Սիրիահայ Ադուր Բոստոյանի 13-րդ՝ ճակատագրական այցը Հայաստան

30 և ավելի տարվա աշխատանքային փորձով ոսկերիչ, արծաթագործ է Ադուր Բոստոյանը: 1 տարի առաջ նրա 13-րդ այցը Հայաստան որոշիչ եղավ, ու ընտանիքի հետ միասին վերջնականապես հաստատվեց Հայաստանում:

Ադուրի երկու դուստրերն էլ հեշտորեն ինտեգրվել են հայաստանյան կյանքին, հրաշալի տիրապետում են արևելահայերին ու բազմաթիվ ընկերներ ունեն: Նրանցից ավագը Երևանի պետական համալսարանի ուսանողուհի է, մյուսը՝ 9-րդ դասարանի աշակերտուհի:

Բազմափորձ արծաթագործը մասնակցում էր վերջերս Երևանում տեղի ունեցած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին,որի ընթացքում էլ «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է նրա հետ:

Scroll Up