ԱՄՆ-ում ապրող 8-ամյա աղջնակն իր աշխատանքով 32 տոպրակ դեղորայք է գնել ու ուղարկել Արցախի զինվորներին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան-Դիեգո քաղաքում ծնված 8 տարեկան Սոնա Դանիելյանը, ֆեյսբուքում տեսնելով Մարտակերտի թիվ 2 դպրոցի սաների և ուսուցչական կազմի ուժերով զինվորների համար հավաքված նվերների արկղերը, շատ է տպավորվել և որոշել է ինքն էլ օգնել Արցախի զինվորներին: Աղջնակը, տարբեր աշխատանքներ կատարելով, մայրիկին վարսավիրանոցում օգնելով, 200 դոլար գումար է հավաքել:

Ըստ «Հայերն այսօրի»՝ արդյունքում 32 տոպրակ առաջին օգնության դեղամիջոցներ է ձեռք բերվել և հանձնվել զինվորներին:

«Անասելի լավ զգացողություն է, որ աշխարհի մի անկյունում նման հայուհի է ապրում ու նման ոգով ձևավորվում որպես անձ: Սոնա ջան, բալաս, ապրես դու, հպարտ ենք քեզնով ու շնորհակալ ենք ծնողներիդ՝ նման փայլուն դաստիարակություն տալու համար»,-գրում է երգչուհի, պատգամավոր Շուշան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում, ով ևս օգնել է, որ աղջնակի ցանկությունն իրականություն դառնա։

12 35 64

Scroll Up