Մոնրեալի «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանի սաները միանում են Արցախին աջակցության ծրագրին

Մոնրեալի «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանի  մի խումբ աշակերտներ միացել են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը՝ լուսանկարվելով համապատասխան պաստառով:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ 700 աշակերտ ունեցող դպրոցը ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով մշտապես կապի մեջ է Հայրենիքի հետ: Ապրիլյան քառօրյայից հետո աշակերտները նամակներ էին գրել Արցախի ու Հայաստանի սահմանին կանգնած զինվորներին՝ իրենց աջակցությունը հայտնելով Հայրենիքի պաշտպանին: Ի դեպ, դպրոցում նաև բազմաթիվ սիրիահայ փոքրիկներ են սովորում, ովքեր վերջին տարիներին են տեղափոխվել Կանադա:

«Սուրբ Հակոբ» ազգային  վարժարանը հիմնադրվել է 1974թ.-ին: Այն համարվում է Քվեբեկի 10 լավագույն դպրոցներից մեկը: Վարժարանում գործում է նաև մանկապարտեզ:

1 2

Scroll Up