Մոնրեալի «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանի սաները միանում են Արցախին աջակցության ծրագրին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/11/1-4-300x225.jpg)
Մոնրեալի «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանի մի խումբ աշակերտներ միացել են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը՝ լուսանկարվելով համապատասխան պաստառով:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ 700 աշակերտ ունեցող դպրոցը ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով մշտապես կապի մեջ է Հայրենիքի հետ: Ապրիլյան քառօրյայից հետո աշակերտները նամակներ էին գրել Արցախի ու Հայաստանի սահմանին կանգնած զինվորներին՝ իրենց աջակցությունը հայտնելով Հայրենիքի պաշտպանին: Ի դեպ, դպրոցում նաև բազմաթիվ սիրիահայ փոքրիկներ են սովորում, ովքեր վերջին տարիներին են տեղափոխվել Կանադա:
«Սուրբ Հակոբ» ազգային վարժարանը հիմնադրվել է 1974թ.-ին: Այն համարվում է Քվեբեկի 10 լավագույն դպրոցներից մեկը: Վարժարանում գործում է նաև մանկապարտեզ: