«Ալի´և, մեր հողը մեզ է պատկանում». ֆրանսահայ աշակերտները միանում են համահայկական շարժմանը
Ֆրանսիայի Պուատիե քաղաքում գործող հայկական կազմակերպությանը կից գործող մեկօրյա դպրոցի սաները միացել են ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած համահայկական շարժմանը:
«Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» խորագրի ներքո կիրակի օրը կազմակերպեց բաց դաս՝ նվիրված Արցախին: Դասի ընթացքում աշակերտներն իրենց ձեռքերով պաստառ պատրաստեցին, որտեղ հայ փոքրիկներն իրենց ուղերձներն ու մտքերն էին գրել Հայաստանի ու Արցախի մասին:
Նշենք, որ «Պուատուի հայեր» հայկական կազմակերպության նախագահը և կրթօջախի տնօրենը երիտասարդ հայուհի Անուշ Գրիգորյանն է: