«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար». Սարատովի «Կռունկ» հայկական համայնք

Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքը միանում է ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» նախաձեռնությանը:

Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքը ստեղծման առաջին իսկ օրից ակտիվ գործունեություն է ծավալում Սարատովում լավագույն ավանդույթների պահպանման և հայկական մշակույթի տարածման գործում: Համայնքն աշխատում է մի քանի ուղղություններով: Համայնքի ղեկավարներ Համլետ Շառոյանի և Արայիկ Քոսյանի, ինչպես նաև համայնքային խորհրդի բոլոր անդամների աջակցությամբ՝ գործում է հայկական դպրոց, պարախումբ, երգչախումբ, թատերական ստուդիա, ակտիվ գործունեություն է ծավալում երիտասարդական կազմակերպությունը:

«Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժման նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի և նրա ժողովրդի տնտեսական, սոցիալական բարելավման գործին և բարեկեցությանը:

Անի Սարգսյան

ՍարատովՍարատով1

Scroll Up