Գլենդելահայ աշակերտները միացել են համահայկական շարժմանը. լուսանկարներ
«Հայերն այսօրը» ներկայացնում է ԱՄՆ Գլենդել քաղաքի «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության աշակերտների լուսանկարները, որոնցով նրանք միացել են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը: Լուսանկարներում կրթական հաստատության՝ միայն ամերիկյան չորս քաղաքներում գործող մասնաճյուղերի աշակերտներն են:
Հավելենք, որ հաստատությունը հիմնադրվել է 1987 թվականին՝ Իրանի Քուշեշ «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության մի խումբ շրջանավարտների կողմից: Նրանք որոշել են Սփյուռքում գտնվող երեխաների հայկական ինքնությունը պահպանելու համար հայոց լեզվի դասընթացներ կազմակերպել՝ նպաստելով ազգապահպանությանը:
Այժմ ԱՄՆ-ի յոթ տարբեր քաղաքներում «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության 24 մասնաճյուղ է գործում, որոնցից ամենախոշորը Գլենդելում է: Կրթական հաստատության նախագահը Վահիկ Ծատուրյանն է, տնօրենը՝ Օֆելյա Ծատուրյանը: