Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտողները հյուընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

Նոյեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ գիտությունների Ազգային Ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտողներ Ռուբեն Կարապետյանին, Կարինե Նալբանդյանին, Սյուզաննա Բարսեղյանին, ովքեր «Սեփական և այլզագի միջավայրում հայերի համեմատական հետազոտության  հիմնական ուղղությունները,  ուսումնասիրության  խնդիրն ու հեռանկարները» ծրագրի շրջանակներում հետազոտություններ են իրականացրել Ֆրանսիայում:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքի հայկական համայնքներում կատարած նրանց հետազոտական աշխատանքը:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ծրագրին աջակցելու համար և պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտորեն համագործակցել Սփյուռքի նախարարության համապատասխան վարչությունների հետ, համատեղ ծրագրեր իրականացնել: Ռուբեն Կարապետյանը նշեց, որ Ֆրանսիայում ուսումնասիրություններ են անցկացրել հայկական 15 կառույցներում ու կազմակերպություններում, հետազոտությանը մասնակցել է 400-ից ավելի ֆրանսահայ: «Հարցաթերթիկների ու հարցազրույցների միջոցով հետազոտել ենք նրանց կյանքի մշակութային, տնտեսական, համայնքային, ընտանեկան և անձնային կողմերը, Հայրենիքի հետ կապի և ազգային համախմբման առանձնահատկությունները, հետաքրքիր դիտարկումներ ենք արել», – հավելեց նա:

Քննարկվեցին հայության միջազգային դիրքերի ամրապնդման, սփյուռքի համայնքներում ազգապահպանման հիմնահարցերին վերաբերող հետազոտությունների արդյունքները:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտողները հյուընկալվեցին Սփյուռքի նախարարությունում1Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտողները հյուընկալվեցին Սփյուռքի նախարարությունում2

Scroll Up