ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմին
Նոյեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմին՝ Վազգեն Յակուբյանին, Հովիկ Յորդեկյանին, Առուշ Եսայանին և Արփի Վարդանյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին սիրիահայ ուսանողների կրթաթոշակների փոխհատուցմանը վերաբերող հարցեր: