Բելգիայի սենատի նախագահ․ Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը պետք է դիտարկել որպես հանցագործություն

Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը պետք է դիտարկել որպես հանցագործություն։ Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ-ում ասել է այցով Երեւանում գտնվող՝ Բելգիայի Սենատի ներկայացուցիչ Քրիսթին Դեֆրանը։

Բելգիայի սենատի նածագահը, հիշեցրել է նա, առաջիններից մեկն է եղել եվրոպական խորհրդարանական կառույցների շրջանում, որը 1998-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող շատ կոշտ բանաձեւ։ «Մենք քայլեր ենք արել Հայոց ցեղասպանության եղելության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու ուղղությամբ։ Այն ժամանակ մենք չհասնանք մեր նպատակին, բայց կարծում եմ, որ այդ ճանապարհին Բելգիայի խորհդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումով մենք կհասնենք մեր առջեւ դրած նպատակի իրականացմանը»,- շեշտել է Դեֆրենը։ Նա պարզաբանել է, որ խոսքն այն մասին չէ, որ խորհրդարանը թելադրելու է պատմություն։ «Խոսքը այդ պատմությունը նոր սերունդներին փոխանցելու ու սերունդների միջոցով փոխանցումը շարունակական դարձնելու մասին է։ Ոչ թե մեղավորին պատժելու, այլ նոր բանակցությունների ու խաղաղության հաստատման ճանապարհը հարթելու համար»,- հավելել է Բելգիայի Սենատի ղեկավարը։

Scroll Up