«Լրագրության կարևորագույն նպատակներից մեկը հայանպաստ գործունեությամբ զբաղվելն է». Արտեմ Կարայան

ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի շրջանակներում  երևանյան օրերի նիստերի ընթացքում հնչեցին հետաքրքիր ելույթներ, եղան գործնական, ուշագրավ առաջարկություններ, քննարկումներ, որոնք, անշուշտ, կդառնան հետագայում գումարվելիք համաժողովների հենքը: Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ համաժողովի ընթացքում հնչած ելույթներից:

Zaven

Զավեն Գրիրգորյան, Հունաստան, «Նոր աշխարհ» թերթի խմբագիր, թեման՝  «Հայաստանի և Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ. Հայրենի հողը, Հայրենիքը և պետականությունը»

-Իմ նյութի թեման մեր հայրենի հողը, Հայրենիքը և հայկական պետականությունն է, իմ մտածումների, սահմանումների թեման է այն: Հողն ազգի գոյատևության հիմնական պայմանն է, հողը ժողովրդի հոգին է, ժողովրդի լեզուն, մշակույթը, քաղաքակրթությունը: Երբ հայրենի հող ենք ասում, պետք է հասկանանաք նաև ի նկատի ունենանք այն մարդկանց, ովքեր անմիջականորեն  կապվասծ են հողի հետ, հայ մշակույթի հետ: Հո՛ղն է, որ ժողովրդին կյանք է տալիս: Հողը ժողովրդի լեզուն է, քաղաքակրթությունը: Հայրենիքի և ազգի կազմավորման ու գոյատևման մեջ հատուկ տեղ է գրավում  ժողովրդի ազգային նկարագիրը: Հայրենիքը և մեր ազգը դարեր շարունակ վտանգների է ենթարկվել, սակայն չենք կարողացել գիտակցել, որ այնտեղ պակասել է միասնական, կենտրոնական հավաքական իմաստուն քաղաքականությունը, որպեսզի կարողանանք գոյատևել ու հզորանալ, մենք չկարողացանք օգտվել պատմության դասերից, մեզ բաժին հասած աղետներից դասեր չքաղեցինք. տխուր պատկեր է: Ազգային միացյալ դաստիարակությունը պետք է լինի ուշադրության կենտրոնում. այն Հայրենիքի գոյատևման և առաջադիմության մեջ առաջին նախապայմանն է:

Artem

Արտեմ Կարայան, Ուկրաինա, «Հայկական լրատու» հանդեսի գլխավոր խմբագիր, թեման՝ «Հայկական լրատու» հանդեսի փորձը սփյուռքյան կառույցների հետ համագործակցության ոլորտում»

-Մենք այսօր համագործակցում ենք Ուկրաինայի լավագույն հայ լրագրողների հետ, ովքեր աշխատում են համամիութենական զանգվածային լրատվամիջոցներում: Մենք Ուկրաինայում ստեղծել ենք Հայ լրատվամիջոցների ասոցիացիա՝ «Արագած» թերթը, Խարկովի «Կանչ» թերթը, Դնեպրոպետրովսկի «Կռունկ» թերթը, Օդեսայի «Վերնատունը», Կանանց միության «Նռնենի» պաշտոնաթերթը և այլն: Ես չեմ անդրադառնում համացանցային ռեսուրսներին, որոնք թվով 10-ն են և համագործակցում են Հայաստանի լրատվամիջոցների հետ: Մեր «Հայկական լրատուն» շատ  արդյունավետ համագործակցում է Հայաստանի լրատվամիջոցների հետ՝ նյութերի փոխանակության առումով: Մեր հանդեսի ֆեյսբուքյան էջը մոտ 10.000  այցելու ունի: Մենք հայանպաստ գործունեությամբ ենք զբաղվում: Կարծում եմ՝ լրագրության  կարևորագույն նպատակներից մեկն էլ հե՛նց սա է:

Scroll Up