Սիրիայի «Ֆարահ FM» ռատիոկայանի հյուրն էր Դամասկոսի Համազգայինի վարչությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/radio.jpg)
Սիրիայի «Ֆարահ FM» ռադիոկայանով սփռվող «Յան» հաղորդաշարը, որը կյանքի է կոչվել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր դոկտոր Նորա Արիսյանի նախաձեռնությամբ, շարունակում է ներկայացնել «Հայկական ժամ»-ը: Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը՝ հոկտեմբերի 9-ին հաղորդման հյուրերն էին Դամասկոսի Համազգայինի «Լևոն Շանթ» մասնաճյուղի վարչության անդամները: Զրույցի թեման հոկտեմբերի 7-ին Դամասկոսում տեղի ունեցած «Գեղարվեստական երեկո»-ն էր:
Վարչության ատենապետ Վազգեն Պելյանը, վարչության անդամներ Շուշիկ Սարգսյանը և Հավերժ Սանոսյանը խոսել են Համազգայինի պատմության, կայացած երեկոյի մասին:
«Յան. հայկական ժամ» հաղորդման ընթացքում Ասպետ Գելխաչերյանը հայերենով ունկնդիրներին է ներկայացրել հայկական երգեր: