Միչիգանի նահանգապետը Ցեղասպանության եւ Հոլոքոստի պատմության դասավանդման խորհուրդ է նշանակել

Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը նշանակել է Ցեղասպանության եւ Հոլոքոստի պատմության դասավանդման խորհուրդ, որը կազմված կլինի 15 մարդուց:

Խորհուրդը զզբաղվելու է առարկայի դասավանդման մեթոդի եւ ուսուցիչների վերապատրաստման ռեսուրսների մշակմամբ: «Ապագա սերունդների համար շատ կարեւոր է հասկանալ այն  հետեւանքները, որոնք ցեղասպանությունը թողել է աշխարհում: Այս խորհուրդը կարեւոր դեր է խաղալու այն հարցում, թե ինչպես դպրոցները կարող են գնահատել Միչիգանի աշակերտներին մեր սովորեցրածը»,- ըստ News.am-ի` ասել է նահանգապետը:

Հիշեցնենք, որ հունիսին Միչիգանի նահանգապետը դպրոցներում Ցեղասպանության եւ Հոլոքոստի պատմության դասավանդման մասին օրենք էր ստորագրել:

Scroll Up