Գրող, հրապարակախոս Սևան Նիշանյանը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով

Ստամբուլում հայ քաղբանտարկյալ, գրող, հրապարակախոս Սևան Նիշանյանին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից «Վիլյամ Սարոյան» մեդալ է հանձնվել՝ նրա փաստաբանի միջոցով: ՀՀ ԱԺ պատգամավոր, «Վերադարձ» հմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, ով անձամբ է մեդալը փոխանցել Սևան Նշանյանի փաստաբանին, լրագրողներին ասաց, որ հայկական կողմը նման քայլի է դիմել թուրքական իշխանություններին ցույց տալու, որ հայ մտավորականը մենակ չէ:

«Այնտեղ միջոցառում էինք կազմակերպել` ի աջակցություն Նիշանյանի, որի ընթացքում էլ տեսակապով մեզ իր գոհունակությունը հայտնեց Սեւան Նիշանյանի՝ Կանադայում բնակվող մայրը»,- ասաց Ախոյանը: Խոսելով Սեւան Նիշանյանի հնարավոր ազատ արձակման մասին՝ ԱԺ պատգամավորն ասաց, որ նրա վիճակն այնքան էլ հուսադրող չէ:

«Մենք պետք է ամեն ինչ անենք վերջինիս խափանման միջոցը փոխելու համար: Սեւան Նիշանյանին ձերբակալել են ոչ թե ապօրինի գործողությունների, այլ հայ լինելու համար»,- հավելեց բանախոսը:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները Սեւան Նիշանյանին ցանկանում են դատապարտել  17 տարի ժամկետով:

Scroll Up