28 սիրիահայ և տեղաբնակ կանայք մասնակցեցին հայկական ավանդական կարպետագործության դասընթացներին

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Հայկական ավանդական կարպետագործության դասընթացներ կանանց համար» ծրագրի շրջանակում կազմակերպվող ցուցահանդես-վաճառքը: «Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը ՀՀ սփյուռքի նախարարությունից մասնակցում էր Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների հետ կապերի վարչության պետ Լևոն Անտոնյանը:

Որպես հանդիսավոր ավարտ «Հայկական ավանդական կարպետագործության դասընթացներ կանանց համար» ծրագրի, որը կազմակերպվել է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից և ֆինանսավորվել է Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության ԵՄ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ նաև հավաստագրերի հանձնում դասընթացների մասնակից թվով 28 սիրիահայ և տեղաբնակ կանանց:

Ինչպես նաև հանրությանը ներկայացվեցին դասընթացների շրջանակում գործված կարպետները և սկսնակների համար պատրաստված կարպետագործության ուղեցույցը:

Հայկական ավանդական կարպետագործության դասընթացները տրամադրել են հմտություններ և կարողություններ կարպետ գործելու մասին, նպաստել են հայկական կարպետագործության առանձնահատկությունների ծանոթացմանը, ինչպես նաև խթանել են ինքնուրույն ստեղծագործելու կարողությունների զարգացմանը:

1 2

Scroll Up