Երկիրն այսօր ճերմակ գույն ունի. Շնորհավոր Սեպտեմբերի 1

Այսօր սկիզբ է…

Սկիզբ է աշնան, երբ արևն այլևս մեզ շոյելու է իր նուրբ ջերմությամբ, երբ օրերն արևահամ մրգերի բույրն են շնչելու, երբ կարմիր ու դեղին տերևներն իրենց վերջին երգն են երգելու:

Այսօր սկիզբ է…

Սկիզբ է՝ մի նոր կյանքի, որին շատերն այնքան երկար ու հուզմունքով են սպասել:

Այդ «սկիզբն» իր մեջ այնքան նոր բան ունի ամբարած՝ դպրոց, դասարան, ուսուցիչ, ընկերներ, համազգեստ ու այբբենարան:

Եվ այդ բոլորը ճերմակ գույն ունեն՝ մաքրության, նորի…

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականը միանում է Գիտելիքի օրվա առիթով այսօր հնչած բոլոր շնորհավորանքներին ու մաղթում, որ նոր ճանապարհ մտած երեխաների, պատանիների ու աղջիկների համար երբեք չխամրի առաջին օրվա նրանց ճերմակ անուրջը: Որ նոր կյանքի յուրաքանչյուր «կայարանում» նրանց ստացած գիտելիքները հետագա ողջ ճանապարհի փարոսը դառնան:

Բարի´ երթ ձեզ, սիրելի´ դպրոցականներ, ուսանողներ:

Scroll Up