Ազգությամբ հայ շախմատիստուհին` Ռուսաստանի չեմպիոն

Ազգությամբ հայ շախմատիստուհի Կարինա Համբարձումովան դարձել է արագ շախմատի Ռուսասանի չեմպիոն: Գրոսմայստեր Կարինա Համբարձումովան Սանկտ Պետերբուրգում անցկացված Ռուսաստանի արագ շախմատի առաջնությունում 11 հնարավորից վաստակելով 9 միավոր՝ նվաճել է առաջին մրցանակը եւ արժանացել երկրի չեմպիոնուհու տիտղոսին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Համբարձումովան առաջ է անցել 35 մրցակիցներից, որոնց մեջ են միջազգային կոչումներ ունեցող 29 շախմատիստուհիներ, այդ թվում` 8 գրոսմայստերներ:

Scroll Up