ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Կամչատկայի հայ համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանին

Օգոստոսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կամչատկայի հայ համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանին:

 Ողջունելով հյուրին՝ գերատեսչության ղեկավարն ի դեմս Արթուր Խաչատրյանի շնորհակալություն հայտնեց Կամչատկայի հայ համայնքին՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո զոհվածների և վիրավորվածների մեկ տասնյակից ավելի ընտանիքներին ցուցաբերած դրամական աջակցություն ցուցաբերելու համար:

 Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը և, մասնավորապես, նախարար Հրանուշ Հակոբյանին համայնքին մշտապես աջակցելու համար, որի վառ վկայությունն է առաջիկայում Կամչատկայում մեկօրյա հայկական դպրոցի ստեղծումը, որի շնորհիվ մատաղ սերունդը հնարավորություն կունենա սովորել հայոց լեզու, պատմություն, հայ երգ ու պար:

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կամչատկայի համայնքին անհրաժեշտ դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման հետ կապված հարցեր, կարևորվեց  Սփյուռքի նախարարության հետ առավել արդյունավետ համագործակցելու անհրաժեշտությունը և համայնքի անդամների քրիստոնեական դաստիարակությանն ու հայապահպանությանն ուղղված ձեռնարկների իրականացումը:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Սփյուռքի նախարարությունը կաջակցի Կամչատկայում համայնքային կյանքը ակտիվացնելու, հայապահպանությանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Scroll Up