ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Մեծարգո   տիկի´ն   Հրանուշ  Հակոբյան,

Սրտի ողջ ջերմությամբ շնորհավորում  եմ  Ձեզ և Ձեզ  նախարարության ողջ աշխատակազմին՝ նախարարության հիմնադրման հնգամյակի առիթով: Մեծ է ձեր ավանդը Հայաստան-Սփյուռք  կապերի ամրապնդման, համայն  հայության համախմբման ու գործակցության  ոլորտում: Ավանդական սփյուռքի հետ սերտորեն  համագործակցելուց բացի, դուք  կապ ենք հաստատում նորաստեղծ համայնքների  հետ, նպաստում  նրանց կայացմանն  ու զարգացմանը: Կենսագործում  եք մի շարք  միջոցառումներ, որոնք խթանում են սփյուռքի  մշակութային կենտրոնների, ուսումնական հաստատությունների, մշակութային համույթների, անհատ արվեստագետների մասնագիտական մակարդակի բարձրացմանը:

Հետևողական և անդուլ  գործունեության  շնորհիվ նորանոր մտահղացումներ ու ծրագրեր եք իրականացնում, որոնք օգնում են  սփյուռքահայերին   զերծ  մնալու  ուծացումից:

  Աձանձնահատուկ  աշխատանք  տանելով   լեզվի  պահպանման և կրթության  ոլորտում՝  համահայկական  կրթական  ծրագրերի  միջոցով  սատարում  եք  սփյուռքի  հայկական հանրակրթական ու մեկօրյա  դպրոցների բարգավաճմանը, անց եք կացնում  մայրենիի  օլիմպիադաներ,  ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման դասընթացներ, «Մայրենիի լավագույն ուսուցիչ», «Սփյուռքի լավագույն կրթօջախ», լավագույն ԶԼՄ, լավագույն համայնք մրցանակաբաշխությունները, մեծ հաջողությամբ է գործում «Սփյուռք ամառային դպրոցը»,  կազմակերպում եք «Հայրենիք, քեզ այդպիսին եմ տեսնում», «Կտոր մը հայրենիք» մրցույթները,  որոնք  երիտասարդներին  կապում  են Հայաստանի հետ :

   Ձեր ծրագրերը  աշխարհի տարբեր  ծեգերում  բնակվող հազարավոր հայ   պարմանի-պարմանուհիներին ճանաչելի են  դարձնում Հայաստան-հայրենիքը, աջակցում  նրանց  հայրենասիրական դաստիարակմանը, ազգային  ինքնության  ու  արմատների ճանաչողության հնարավորությունների ընդլայնմանը, ոգու հզորացմանն ու  սեփական ժողովրդի ավանդույթների,  սովորույթների  իմացությանը:

Որպես  մի  քանի  ծրագրերի  մասնակից՝   իմ  երախտագիտության  խոսքն  եմ  հղում  Ձեզ  այն անմոռաց   և  երանելի   օրերի  համար,  որ պարգևեցիք  ինձ ու ինձ  նման շա՜տ-շատերին:

Լիահույս եմ, որ առաջիկայում   էլ   կյանքի   կկոչեք   բազում    նոր   նախաձեռնություններ:

 Ուժ, կարողություն  Ձեզ, անսպառ  եռանդ   շնորհակալ   ու  ազգապահպան  գործունեության  մեջ:

 Խորին հարգանքով՝

Կարինե Մանուկյան

 Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային  ուսումնական ծրագրերի վարչության   ոչ վրացալեզու  ուսումնական  նյութերի  համակարգող

Scroll Up