Շնորհակալությո´ւն Սփյուռքի նախարարություն, դուք դարձաք նոր ընտանիք մեր երեխաների համար

Հարգելի´ ՀՀ  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և Նախարարության բոլոր աշխատակիցներին,

Հարգելի´ ՀՀ  սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի աշխատակիցներ, հյուրընկալ ընտանիքներ,

անցան նախապատրաստական երկար ամիսներ և երջանիկ 15 անմոռանալի օրեր, երբ բոլորդ դարձաք նոր ընտանիք մեր երեխաների համար:

Ճիշտ է՝ միշտ փորձում ենք նրանց մտապատկերում Հայաստանի գաղափարը ստեղծել և հայրենասիրությամբ վարակել, բայց «Արի տուն» ծրագրին մասնակցելը բոլորովին այլ նշանակություն ունի, հայրենի հողի վրա այլ զգացումներով են համակվում և նորովի բացահայտում Հայաստանը:

«Արի տունը» մեր երեխաներին ընկերական լայն շրջապատ տվեց, նաև հայերենի, հայոց պատմության մասին գիտելիքների պաշարը հարստացրեց: Նրանք վայելեցին բոլորիդ սերն ու ջերմությունը:

Ճիշտ է՝ հեռվում ենք ապրում, սակայն Հայաստանը միշտ մեր սրտում և մտքում է: Մեր երազանքն է, որ հայ ժողովուրդը անամպ երկնքի տակ ապրի, իսկ աշխարհասփյուռ հայորդիները Հայաստանի շուրջ մեկտեղվեն:

Շնորհակալություն բոլորիդ:

Եղիազար Ուզունյան  (Պլովդիվում ՀՀ  պատվո հյուպատոս)

Դերլեմեզյանների ընտանիք

Ճամճիյաննների ընտանիք

Շաքարյաննների ընտանիք

Գևորգյանների ընտանիք

Scroll Up