Տեղի կունենա «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Հուլիսի 22-ին, ժամը 19.00-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:
Փառատոնի մասնակիցներին իրենց կատարումներով կողջունեն Գևորգ Հաճյանը, Արսեն Գրիգորյանը, Մասիս Մինասյանը:
Կցուցադրվի «Իմ Հայաստան-2014» տեսաֆիլմը:
Ելույթ կունենան փառատոնին մասնակցելու համար աշխարհի 25 երկրներից ժամանած 48 պարախմբերը: