Ժողովրդի վստահությունը վայելելը ամենամեծ պատիվն է. ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորել է Թիմ Ուիլսոնին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի անդամ Թիմ Ուիլսոնին 

ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄ

ՊԱՐՈՆ ԹԻՄ ՈՒԻԼՍՈՆԻՆ 

tim-uilson

Հարգելի պարոն Ուիլսոն,

Մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ ընտրվել եք Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի անդամ: Այս կապակցությամբ ընդունեք խնդրեմ ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ իմ սրտագին շնորհավորանքները:

Ժողովրդի վստահությունը վայելելը ամենամեծ պատիվն է, ինչին Դուք հասել եք  Ձեր մարդկային որակներով և ակտիվ գործունեությամբ:

Հայկական համայնքը ուրախությամբ մեզ փոխանցեց այս լուրը և հույս հայտնեց, որ Ձեր գործակցությունը  մեր  համայնքի հետ այսուհետ  պետք է առավել սերտ  լինի: Եվ մենք սիրով սպասում ենք Ձեզ Հայաստանում:

Համոզված եմ, որ լինելով Դաշնային խորհրդարանի անդամ կնպաստեք  հայ-ավստրալական բարեկամության ամրապնդմանն ու զարգացմանը:

Մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ, երկարամյա բեղուն գործունեություն և արդյունավետ աշխատանք:

 

Լավագույն բարեմաղթանքներով`

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up