Հայկական մշակութային երեկո Հաագայում Երգ, պար և երաժշտություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/15.08.11-1567Պոլսի-Մարալ-.jpg)
2013 թ. hոկտեմբերի 19-ին, Հոլանդահայ Աբովյան մշակութային միությունը կազմակերպում է մշակութային երեկո` նվիրված Հայ մշակույթի օրվան:
Մեր հյուրն է հոլանդական «Armeens Oratorium» երգչախումբ-նվագախումբը՝ Ինես Լեյենի ղեկավարվարությամբ, որն այս տարվա ապրիլի 19-ին Հաագայի Մենոնական եկեղեցում իր մասնակցությունը բերեց Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման համերգին՝ կատարելով Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան»:
Ընթրիքից հետո հայերեն երգերով հանդես կգան մեր հոլանդացի հյուրերը, իսկ Աբովյան միության մանկական երգչախումբը Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ կկատարի հայկական երգեր: Աբովյան միության պարախումբը Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ երեկոն կճոխացնի հայկական պարերով:
Երեկոն կշարունակվի պարային երաժշտությամբ բոլորի համար:
Աբովյան մշակութային միություն
Հաագա, Հոլանդիա