«Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Հոկտեմբերի 18-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով գիտաժողով` կազմակերպված Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ:

Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան Մայր Աթոռի միաբաններ, տարբեր Եկեղեցիների, ՀՀ պետական կառույցների, համալսարանների, միջազգային քրիստոնեական և հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ:

Քննարկման նյութ կդառնան Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների ներկայիս մոդելները Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, կրոնական ազատության բնագավառում միջազգային օրենքներն ու չափորոշիչները, Եկեղեցու դերը հասարակական կյանքում, ինչպես նաև անդրադարձ կկատարվի ժամանակակից մարտահրավերներին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական ծսռայությունից:

Scroll Up