Փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը կմասնակցեն նաև սիրիահայերը

Հունիսի 18-ին, ժամը՝ 11:00-18:00, Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում տեղի կունենա Փախստականների համաշխարհային օրվան նվիրված՝ «Ճգնաժամի հինգ տարին. նոր կյանքի մաքառման հինգ տարին»  խորագրով միջոցառումը, որը կազմակերպում է ՄԱԿ ՓԳՀ-ն Օքսֆամ կազմակերպության հետ համատեղ՝ ՄԱԿ ՓԳՀ-ի Մենք կանգնած ենք Փախստականների կողքին և Օքսֆամի Սիրիայի կողքին քարոզարշավների շրջանակներում:

Միջացառման բացման արարողությանը, որը տեղի կունենա ժամը 12:30-ին, ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի       հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը և Օքսֆամ մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա տեղահանված սիրիացի գործարարների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք և փախստականների թեմատիկ ֆոտո-ցուցահանդես, հիշատակի մոմավառության արարողություն:

Կհնչեն սիրիացի տաղանդավոր երաժիշտների և ՄԱԿ ՓԳՀ  ազգային հետևորդ, վաստակավոր արտիստ, երգչուհի Զարուհի Բաբայանի և իր Երգի ստուդիայի սաների կատարումները:

Միջոցառումը կավարտվի փախստականների պատմություններն ամփոփող ՄԱԿ ՓԳՀ «Խաչմերուկներ» գրքի շնորհանդեսով:  Կցուցադրվի սիրիացի ոճաբան Գևորդ Շադոյանի երեխաների հագուստի հավաքածուն:

Scroll Up