Քննարկում՝ նվիրված «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի բացման արարողությանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/IMG_5349.jpg)
Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը նվիրված քննարկում, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը, նախարարության աշխատակիցներ և փառատոնի ստեղծագործական կազմը՝ Լևոն Գալստյան, Կարեն Գևորգյան և Սուրեն Ռշտունի:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծագործական և կազմակերպչական հարցեր, որոշվել են հետագա անելիքները:
Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո, 2016 թվականին իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնը՝ նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին: Փառատոնը կընթանա հետևյալ ուղղություններով`
1. «Պարարվեստի օրեր» (հուլիսի 20-30-ը),
2. Ասմունքի համահայկական փառատոն Շուշիում (օգոստոսի 1-5-ը),
3. «Երգչախմբային արվեստի օրեր» (օգոստոսի 5-10-ը),
4. «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն»
(սեպտեմբերի 21-26-ը),
5. «Հայ երգի օր» (սեպտեմբերի 26)