Հալեպում կրկին հայ է զոհվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/13407678_874634506013308_472471895_n.jpg)
Այսօր առավոտյան Հալեպում ականի պայթյունի հետևանքով մեկ հայ է զոհվել:
Ինչպես հայտնում է «Հայերն այսօրը» ՝ հղում կատարելով «Գանձասարի» ֆեյսբուքյան էջին, զոհված հայորդին Րաֆֆի Պչաքչյանն է:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ի երեկոյան Բոսթան Փաշայի մեջ տեղակայված զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Սուլեյմանիե, Վիլաներ և Նոր գյուղի շրջանները: Վիլաներ թաղամասում է գտնվում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին: Երեկ, սակայն, զոհերի և վիրավորների մեջ հայեր չկային, վնասվել էին միայն հայերին պատկանող խանութներ: