Սիրիայի խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածուներ կան

Սիրիայի խորհրդարանական ընտրություններում թեկնածուների դիմումների ներկայացման վերջնաժամկետն ավարտվել է: Այս մասին «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հաղորդում է Perio News-ի ֆեյսբուքյան էջը:
Սիրիայի ընտրական բարձրագույն հանձնաժողովը հայտարարել է, որ մարտի 1-ի դրությամբ տարբեր նահանգներից առաջադրվել է 8 հազար 681 թեկնածու, որոնց թվում կան նաև հայեր: