Հրթիռակոծվել է Հալեպի Ազգային Գյուլբենկյան վարժարանի թաղամասը
Հունիսի 8-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Սուլեյմանիե շրջանը, որի արդյունքում հրթիռ է ընկել Ազգային Գյուլբենկյան վարժարանի հարևանությամբ գտնվող շենքի տանիքին: Հայերն այսօրը՝ հղում կատարելով Գանձասար պարբերականը, հայտնում է, որ այդ ընթացքում վարժարանում էին գտնվում 9-րդ դասարանի աշակերտները, որոնք ավարտական հանդեսի նախապատրաստական փորձերի համար ժամանել էին վարժարան:
Թեթև վնասվածք է ստացել աշակերտներից Առաքել Թերզյանը, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Առաքելի առողջական վիճակը կայուն է: