Շվեդիայում մեր աշխատանքների շնորհիվ այդ երկիրը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը. Կարեն Օհանջանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Շվեդիայի տեղական մարմինը դրամահավաք է իրականացնում՝ Արցախին օգնելու նպատակով: Հավաքված գումարները հիմնականում ուղղվելու են բժշկական սարքավարումների ձեռքբերմանը: Այս մասին «Հայերն այսօրի» հետ զրույցում նշել է Հիմնադրամի Շվեդիայի տեղական մարմնի ատենապետ Կարեն Օհանջանյանը:
Բացի ֆինանսական աջակցությունից, կառույցը նաև քաղաքական աշխատանքներ է տանում: Կարեն Օհանջանյանի խոսքով՝ իրենց ջանքերի շնորհիվ էր, որ 2006 թվականին Շվեդիան միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, աշխատանքներ են տարվում նաև երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Ուշադրության կենտրոնում են հատկապես տնտեսությունն ու մշակույթը: