Բոստոնահայ աշակերտները՝ Արցախի ու հայ զինվորի կողքին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/Սուրբ-Ստեփանոս.jpg)
Մայիսի 13-ին Բոստոնի Ս. Ստեփանոս ազգային վարժարանում տեղի կունենա դպրոցի ամենամյա տոնավաճառը, որտեղ կվաճառվեն նաև Արցախի զինվորների համար դպրոցի աշակերտների պատրաստած արվեստի գործերը:
«Արցախի մեր ժողովրդին և սահմանները պաշտպանող զինվորներին աջակցելու համար Ս. Ստեփանոս ազգային վարժարանի սաները նամակներ են գրում մեր զինվորներին, նկարահանում են տեսանյութ, յուրաքանչյուր աշակերտ պատրաստում է նաև արվեստի գործեր, որոնք կվաճառվեն դպրոցի տարեկան տոնավաճառում»,- «Հայերն այսօրին» հայտնում է վարժարանի տնօրեն Հուրի Բոյամյանը:
Հավելենք նաև, որ Ս. Ստեփանոս ազգային վարժարանը այլ հայկական կազմակերպությունների հետ համաֆինանսավորել է ապրիլի 29-ին Բոստոնի Հայկական մշակութային և կրթական կենտրոնում կազմակերծված «Արցախի հետ միասին» բարեգործական համերգը:
Համերգի հասույթը՝ 20 հազար ԱՄՆ դոլար, Արցախին կփոխանցվի Հայ օգնության միության միջոցով: