Ձեր հերոսական կռիվը մեզ համար օրինակ է.բոստոնահայ աշակերտներ (տեսանյութ)

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային վարժարանի աշակերտները, գտնվելով Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու, իրենց զորակցությունը, սրտի խոսքն են հղում Արցախին և հայ զինվորին: Մանկական հատուկ անկեղծությամբ՝ նրանք շնորհակալություն են հայտնում զինվորներին ցուցաբերած սխրագործությունների համար՝ կարևորելով այն փաստը, որ նրանցից է կախված Արցախի և համայն աշխարհի հայ երեխաների խաղաղ ու անամպ կյանքը: Նրանք երազում են նաև այն օրվա մասին, երբ Արցախի խաղաղ հողի վրա կհանդիպեն իրենց հասակակիցներին: