Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված խաչերի օծում Նոր Ջուղայում

Մայիսի 4-ին, ժամը 19:00-ին Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբկեն արք. Չարյանի նախագահությամբ եւ թեմի հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված խաչերի օծում: Եկեղեցում ներկա էր հավատացյալների բազմություն: Շարականի եւ այլ երգեցողությունները կատարեց Ս.Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարությամբ խմբավար Արմեն Ամիրխանյանի: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Սպահանի Առաջնորդարանից:

Արարողության ընթացքում Սրբազան Հոր ձեռամբ սրբալույս Մյուռոնով օծվեցին եկեղեցու դասի կենտրոնում դրված խաչերը: Սույն խաչերը ի տես ժողովրի  ներկայացրին նվիրատուները, ովքեր հոգացել էին դրանց պատրաստման ծախսը: Օծված խաչերը տեղադրվելու են Նոր Ջուղայի եկեղեցիներում:

Օծումից հետո գերշ. Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքում անդրադառնալով Քրիստոսի բերած լույսի ու բացած հաղթական ճանապարհի մասին, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո իր երկիրը, հողը, տունն ու կայքը կորցրած հայ ժողովրդի գոյատեւման երաշխիքը համարեց նույն այդ Խաչի եւ Խաչյալի ճանապարհով քայլելը, որն առաջնորդում է ո՛չ թե կործանումի, այլ` հաղթական հարության: Առաջնորդ Սրբազան Հայրը օծված խաչերը սուրբ նահատակների խորհրդանշական ներկայությունը համերեց, որոնք զարդարելու են մեր եկեղեցիների խորանները:

Թեմակալ առաջնորդն իր խոսքի ավարտին գնահատանքի խոսք ասաց խաչերի պատրաստման համար նվիրատվություն կատարած անհատներին, ապա միասնական «Տերունական աղոթք»-ով ավարտվեց արարողությունը:

ՍպահանՍպահան1 Սպահան3Սպահան4 Սպահան5Սպահան6 Սպահան7Սպահան8 Սպահան9Սպահան10 Սպահան11 ց

Scroll Up