ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՌԱԿ պատվիրակությանը

Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռամկավար Ազատական Կուսակցության  պատվիրակությանը:

 Հանդիպման ընթացքում հյուրերը նախարարին տեղեկացրեցին այս օրերին Երևանում ընթացող ՌԱԿ համաժողովի մասին, որի քննարկման հիմնական թեմաներն են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացումը և ՌԱԿ  վերակազմակերպման խնդիրները:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց կուսակցության վերազարթոնքի շարժումը և հույս հայտնեց, որ այն կնպաստի կուսակցության ամրապնդմանը և ավելի գործուն մասնակցությանը Հայաստանի հզորացմանն ուղղված քայլերին, համազգային կարևորություն ներկայացնող հարցերին, նախարարության՝ հայապահպանությանն ի նպաստ իրականացվող ծրագրերին:

2 3

Scroll Up