Կանադայի Սենթ Կաթրինզ քաղաքում կտեղադրվի Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշարձան

Ապրիլի 30-ին Կանադայի Սենթ Կաթրինզ քաղաքի Հայ կենտրոնի շրջաբակում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հուշարձանի պաշտոնական բացման արարողություն: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Կանադայի «Հորիզոն» պարբերականից:

Արարողությունը կայանալու է Կանադայի Հայոց թեմի հայրապետական ներկայացուցիչ Տ. Սուրեն Սրբ. Արք. Կաթարոյանի և Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար Սրբ. Եպս. Հովակիմյանի բարձր հովանավորությամբ:

Scroll Up