Բողոքի ցույց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ

Ապրիլի 8-ին ՀՅԴ Սեպուհ կոմիտեի և հայկական Սուրբ Խաչ եկեղեցու նախաձեռնությամբ բողոքի ցույց էր կազմակերպվել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը և ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նախահարձակ գործողությունները դատապարտող պաստառներով ավելի քան 150 ցուցարարներ պահանջել են դադարեցնել Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները ԼՂՀ տարածքում: