Կրոնական արարողություն և զորակցական հավաք Թեհրանի Հայոց եկեղեցիներում

Ապրիլի 8-ին Թեհրանի առաջնորդանիստ Ս.Սարգիս, Ս.Թարգմանչաց, Ս.Գրիգոր Լուսավորիչ, Ս.Վարդանանց եւ Ս.Աստվածածին եկեղեցիներում առավոտյան պատարագից հետո տեղի է ունեցել հոգեհանգստի հատուկ արարողություն` ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ընկած զինվորների և խաղաղ բնակիչների հոգիների խաղաղության համար:

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության անձնակազմը ներկա են գտնվել Ս.Թարգմանչաց և Ս.Սարգիս եկեղեցիներում կայացած արարողություններին:

Ս.Թարգմանչաց եկեղեցում ՀՀ դեսպանը հանդիպել է իրանահայ համայնքի ներկայացուցիչներին, խոսվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին տիրող վիճակի և Արցախին Իրանի հայ համայնքի աջակցության հարցերի մասին:

Իրանահայ համայնքը իր զորակցությունն է հայտնել Հայաստանի և Արցախի ժողովրդին այս դժվար պահին: Եկեղեցիներում արարողություններին զուգահեռ տեղի են ունեցել ստորագրահավաք և ինքնաբուխ նվիրատվություն ժողովրդի կողմից, որը դեռ շարունակվում է, գրում է Արցախպրեսը:

Scroll Up