Բելգիայի հայերն Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ցույց են անցկացրել. տեսանյութ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/Բելգիա.jpg)
Ապրիլի 10-ին Բելգիայի հայ համայնքը Բելգիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է անցկացրել, որն ուղղված էր Հայոց բանակի և հայ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացրած նախահարձակ ռազմական գործողությունների դեմ:
«Բողոքի ցույցը բազմամարդ է եղել, բելգիահայերը Հայաստանի և Արցախի դրոշները ձեռքներին, ոգևորված պահանջատիրական կոչեր էին հնչեցնում և հանդես գալիս հայ ժողովրդին պաշտպանող ելույթներով»,-«Հայերն այսօրին» տեղեկացրեց Բելգիայի «ՆՈՒԱՐԴ» մշակութային միության երիտասարդական կառույցի ղեկավար Շահնուր Մինասյանը:
Կից ներկայացնում ենք Երկիրն այսօրի տեսանյութը.