«Նոր սերունդ»-ը Փարիզում բողոքի հզոր ցույց կանցկացնի Ադրբեջանի դեսպանության առջև

ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական «Նոր սերունդ» կազմակերպությունն ապրիլի 5-ին բողոքի հզոր ցույց է անցկացնելու Փարիզում Ադրբեջանի դեսպանության շենքի առջև: Ինչպես փոխանցում է «Արﬔնպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, ցույցը կﬔկնարկի տեղի ժամանակով 18:30-ին:
«Նոր սերունդ»-ը դատապարտում է մարդասպան Ալիևի և նրա ղեկավարած պետության գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում և հայտարարում Ֆրանսիայի հայ համայնքի զորակցության հավաք: Բոլորս դեպի Ադրբեջանի դեսպանության շենք»,- ասված է հայտարարության ﬔջ: